2013թ-ին Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:36 16/09/2014

2013թ-ին Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը, հղում անելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած պաշտոնական տվյալներին, գրել է, որ 2013թ. ընթացքում Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին, ինչը 13 տոկոսով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը։

«2008թ. համեմատ՝ դատապարտված կանանց թիվը 2013-ին աճել է 41 տոկոսով։ Անցած հինգ տարիների ընթացքում դատապարտված կանանց թվով ռեկորդային էր եղել 2009 թվականը՝ 353 կին։ 2013-ի ցուցանիշն այս տխուր ցանկում երկրորդն է»,-նշել է թերթը:

Placeholder
2013թ-ին Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին. «ՀԺ»