Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օրվա թեմա
11:07 16/09/2014

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 16-20-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 

Երևանում` սեպտեմբերի 16-20-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

 

Placeholder
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ