Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ կառավարության 2014թ հուլիսի 3-ի թիվ 668-Ն որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 4 միլիոն 576 հազար 300 դրամ էր հատկացվել Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող մրջատների դեմ պայքարելու, վերջիններիս տարածվածությունը նվազեցնելու համար: Պարզվում է այդ աշխատանքներն ամառվա ընթացքում այդպես էլ չեն իրականացվել: Իսկ այժմ, երբ արդեն Ջերմուկում եղանակը բավական ցրտել է և մոծակներն էլ այլևս ձմեռացման են պատրաստվում և ամառվա պես ակտիվ չեն, բնականաբար նրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունն էլ վերացել է:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված նախագծից, որը գործադիրի հաստատմանն է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո կարապետյանը: Նախագծով կառավարությանն առաջարկվում է ՀՀ գյուղատնտեսությանը թույլատրել վնաստաուների դեմ պայքարի ծառայությունների ձեռքբերման նպատակով հուլիսի 24-ին հայտարարված գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
Մի խոսքով, Ջերմուկի մոծակները կարող են հանգիստ շունչ քաշել ևվայելել իրենց կյանքը, որի համար նրանք պարտական են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
Վահագն Հովակիմյան