«Ժառանգություն»-ում տարաձայնություններ կամ եռյակի հանրահավաքի մասնակցելու հարցում. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:30 19/09/2014

«Ժառանգություն»-ում տարաձայնություններ կամ եռյակի հանրահավաքի մասնակցելու հարցում. «Իրավունք»

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ ներսի տարաձայնությունները հերթական անգամ սրվել են «եռյակի» վերածված «քառյակի» հանրահավաքին ընդառաջ:

Կարծես կա ընդհանուր մտայնություն՝ ժամանակի ընթացքում հրաժեշտ տալ «եռյակաքառյակին»: Պարզապես բավականին բուռն բանավեճեր կան դրա ժամկետի վերաբերյալ: Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ ինչքան շուտ, այնքան լավ: Բայց Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանն ու այլ փորձառու ժառանգականներ համարում են, որ այդ դեպքում հիմքեր կառաջանան կուսակցության մեղադրել դավաճանության մեջ»:

Placeholder
«Ժառանգություն»-ում տարաձայնություններ կամ եռյակի հանրահավաքի մասնակցելու հարցում. «Իրավունք»