«Դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկան մտցնելը միջոց է հայ երեխային հայեցի հոգեկերտվածք տալու համար». Գինոսյան
Կրթություն, գիտություն
13:06 23/09/2014

«Դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկան մտցնելը միջոց է հայ երեխային հայեցի հոգեկերտվածք տալու համար». Գինոսյան

«Ազգային երգ ու պար» առարկան դպրոցներում պարտադիր դարձնելը միջոց է հայ երեխային հայեցի հոգեկերտվածք տալու համար: Ազգային պարը շատ կարևոր է հայ մարդու դաստիարակության համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Հիշեցնենք, որ այս տարի հայաստանյան 10 դպրոցում (Երևան՝ 8 դպրոց, մարզեր՝ 2 դպրոց) կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան: Առարկան պետք է այդ դպրոցներում դասավանդվի շաբաթական 1.5 ժամ, դասավանդողները կլինեն այդ դպրոցների աշխատողները:

ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասաց, որ այս ծրագրի փորձարկումը շատ կարևոր է, ավելին՝ այս առարկան դեռ մանկապարտեզներում պետք է ուսուցանվի: Ըստ նրա, ազգայինին, արմատներին կապելը նաև աղանդավորների դեմ պայքարելու միջոց է:

Գ. Գինոսյանը նշեց, որ ամեն դպրոցի 2-3 վերապատրաստվող ուսուցիչ կա: Նա հայտնեց, որ այս տարի ծիսական պար և 8 երգ են սովորեցնելու`  հինգերորդ դասարանցիներին, հետագայում այն կդասավանդվի 5-9-րդ դասարաններում:

Placeholder
«Դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկան մտցնելը միջոց է հայ երեխային հայեցի հոգեկերտվածք տալու համար». Գինոսյան