Փինք Ֆլոյդը վերջին 20 տարում առաջին ալբոմն է թողարկում
Մշակույթ
09:06 23/09/2014

Փինք Ֆլոյդը վերջին 20 տարում առաջին ալբոմն է թողարկում

Բրիտանական Pink Floyd խումբը հրապարակել է իր նոր The Endless River ալբոմի շապիկը: Դրա վրա պատկերված է նավակով դեպի ծագող արևը լողացող երիտասարդ: What We Do նոր երգի մի փոքր հատված հայտնվել է 30 րոպեանոց հոլովակում, որը տեղադրվել է խմբի կայքում: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նոր ալբոմում ներառվել են 1993 թվականին The Division Bell ալբոմի համար ձայնագրված երգեր, որոնք տարբեր պատճառներով չէին մտել դրա մեջ: Նոր ալբոմն առաջինն է լինելու վերջին 20 տարում: Վաճառքը պետք է սկսվի նոյեմբերի 10-ից: Երգերի հեղինակներն ու կատարողներն են կիթառահար Դևիդ Գիլմորը, հարվածային գործիքներ Նիք Մեյսոնը և ստեղնաշարային՝ Ռիչարդ Ռայթը, ով մահացել է 2008-ին:

Placeholder
Փինք Ֆլոյդը վերջին 20 տարում առաջին ալբոմն է թողարկում