Բագրատ Ասատրյանը հույս ունի, որ Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի ԵՏՄ-ի հետ
Տնտեսություն
15:27 24/09/2014

Բագրատ Ասատրյանը հույս ունի, որ Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի ԵՏՄ-ի հետ

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ՝ հաշվի առնելով ՌԴ-ի դեմ իրականացվող սանկցիաները, հույս հայնտեց, որ Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի ԵՏՄ-ի հետ:

«Դա քաղաքական պրոյեկտ է, որը հետապնդում է մի նպատակ` Հայաստանում առկա իշխանության վերարտադրում, ուրիշ որևէ բան ստանալու խնդիր դրված չէ: Մեկ տարի հետո շատ ավելի վատ կառույց է լինելու, քան այսօր կա և Հայաստանին տալու ոչինչ չունի»,- ասաց Բ. Ասատրյանը:

Տնտեսագետը նշեց, որ իրեն ուրախացնում է միայն այն, որ հայ հասարակությունը սկսել է հասկանալ, թե ինչ է իրեն սպասվում ԵՏՄ-ին միանալուց հետո:

«Եթե նախորդ տարի կառույցին անդամակցությանը կողմ է արտահայտվել ՀՀ քաղաքացիների 70 տոկոսը, ապա այս տարի` 57 տոկոսը: Հայտարարում եմ հետևյալը` անկախ արդյունքից, մեկ տարի հետո մեծամասնությունը դեմ է լինելու: Ես պնդում եմ, որ այս մոդելով այդ կառույցից ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական զարգացման առումով ստանալու ոչինչ չունենք»,- նշեց Բ.Ասատրյանը:

 

Placeholder
Բագրատ Ասատրյանը հույս ունի, որ Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի ԵՏՄ-ի հետ