Էրմիտաժի 250-ամյակի համար կծախսվի 20 մլն ռուբլի
Մշակույթ
19:57 24/09/2014

Էրմիտաժի 250-ամյակի համար կծախսվի 20 մլն ռուբլի

Պետական Էրմիտաժի 250-ամյակի տոնակատարությունը Սանկտ Պետերբուրգի համար կարժենա 20 մլն ռուբլի: Այս մասին հաղորդում է «Ուտրո.ռու»-ն:

Ըստ աղբյուրի, այդ գումարով նախատեսված է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ֆիլմ նկարել Էրմիտաժի մասին, որը վեց անգամ կցուցադրվի Պալատային հրապարակի ճարտարապետական անսամբլի վրա: Բուն տոնական միջոցառումը կտևի երկու ժամ:
 

Placeholder
Էրմիտաժի 250-ամյակի համար կծախսվի 20 մլն ռուբլի