Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
21:35 24/09/2014
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը փորձում է շահարկել կրոնական համերաշխության գործոնը
Հայաստանը ջերմ հարաբերություններ ունի իսլամ դավանող ժողովուրդների հետ, ուստի անհեթեթ են կրոնական համերաշխության գործոնի շահարկումներն Ադրբեջանի կողմից: Այս մասին ՄԱԿ ԳԱ-ում ունեցած ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով: Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարևան Իրանի»,- նշել է ՀՀ նախագահը:
Placeholder