Շարմազանովն առաջարկել է ՀՀ մարզերի և Մորավո-Սիլեզյան երկրամասի բուհերի միջև համագործակցություն ծավալել
Քաղաքական
12:30 24/09/2014

Շարմազանովն առաջարկել է ՀՀ մարզերի և Մորավո-Սիլեզյան երկրամասի բուհերի միջև համագործակցություն ծավալել

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նախօրեին հանդիպում է ունեցել Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի հետ:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի մամուլի գրասենյակը հայտնում է, որ կողմերը կարևորել են միջմարզային համագործակցության շարունակականությունն ու հետագա խորացումը՝ նկատելով, որ ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացման լավ նախադրյալներ կան: ԱԺ փոխնախագահը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ անդրադառնալով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Հայաստանի մարզերի և Մորավո-Սիլեզյան երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հնարավոր համագործակցություն ծավալել:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նույն օրը խորհրդարանական պատվիրակությունն այցելել է նաև Մարլենկա միջազգային ընկերություն, որն իր ապրանքատեսակներն է արտահանում աշխարհի շուրջ 35 երկիր:

Placeholder
Շարմազանովն առաջարկել է ՀՀ մարզերի և Մորավո-Սիլեզյան երկրամասի բուհերի միջև համագործակցություն ծավալել