ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խստիվ դատապարտում է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու ավերումը
Քաղաքական
10:20 24/09/2014

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խստիվ դատապարտում է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու ավերումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Սիրիայում հայկական եկեղեցու ավերման վերաբերյալ:

«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը:

Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ:

Ինչպես պետքարտուղար Քերրին նշել է, ԻԼԻՊ-ը համակարգված կերպով թույլ է տվել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է գլոբալ ահաբեկչական սպառնալիք: Այս սպառնալիքին դիմակայելու համար Միացյալ Նահանգները կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել միասնական ջանքերը՝ կազմալուծելու ու վերացնելու ԻԼԻՊ-ը»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Նախորդող հրապարակումներ՝
Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման համար Թուրքիան ունի եթե ոչ քաղաքական, ապա բարոյական պատասխանատվություն. թուրքագետ
Վ. Սարգսյան. Եթե Թուրքիան կապ չունի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման հետ, պետք է դատապարտող հայտարարություն անի (տեսանյութ)
«Դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը». ՀՀ ԱԳՆ

Placeholder
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խստիվ դատապարտում է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու ավերումը