ԱՊՀ տնտեսական խորհրդի  նիստին կքննարկվի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ընթացքը
Քաղաքական
13:06 25/09/2014

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին կքննարկվի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ընթացքը

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 63-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց:

Մասնավորապես` խորհրդի քննարկմանը կներկայացվեն ԱՊՀ մասնակից երկրների միջուկային և ճառագայթային անվտանգության հայեցակարգի, բանկային կարգավորման և հսկողության ոլորտում կարգավորիչ ռեժիմների մասին որոշման նախագծերը, զեկույցներ կներկայացվեն ԱՊՀ մասնակից երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության հայեցակարգով նախատեսված միջոցառումների կատարման, Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ընթացքի մասին, ինչպես նաև կքննարկվեն ֆինանսաբյուջետային և կազմակերպչական մի շարք հարցեր:
 

Placeholder
ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին կքննարկվի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ընթացքը