Որևէ ծայրահեղություն  կոնստրուկտիվ դեր չի կարող ունենալ ցեղասպանության 100-ամյակի  կոնտեքստում. Կ.Բեքարյան
Քաղաքական
11:10 25/09/2014

Որևէ ծայրահեղություն կոնստրուկտիվ դեր չի կարող ունենալ ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում. Կ.Բեքարյան

«Ելույթն ամբողջովին անդրադառնում և ամփոփում էր արդի քաղաքական համատեքստում վիճակը Հայաստանի արտաքին գերակայությունների մասով` թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ կապված, թե այն տրամաբանության ներքո, որ գտնվում ենք ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական ուղերձները:

Ինչ վերաբերում է նախագահի ելույթի` հայոց ցեղասպանությանը նվիրված հատվածին և դրանում առկա շեշտադրումներին, որոնք հատկապես վերաբերում են հայ-թուրքական հարաբերություններին, Կ.Բեքարյանից հետաքրքրվեցինք` կարելի՞ է ակնկալել, որ որոշակի փոփոխություն կարձանագրվի. «100-ամյակը որոշակի հանգրվան է. ակնկալել 100-ամյակից շատ ավելին, քան ուղղակի հանգրվան լինելը այնքան էլ կոռեկտ չի: Բայց 100-ամյակին անդրադառնալ սովորական ձևով ևս այդքան էլ կոռեկտ չի: Այսինքն` որևէ ծայրահեղություն կոնստրուկտիվ դեր չի կարող ունենալ ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում»:

Հիշեցնենք իր ելույթում նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»:

Հարակից հրապարակում`
 «Գրողի ծոցը վավերացնեք». Սերժ Սարգսյանի խոսքը՝ ՄԱԿ-ում

Placeholder
Որևէ ծայրահեղություն կոնստրուկտիվ դեր չի կարող ունենալ ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում. Կ.Բեքարյան