Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրիտանիայի վարչապետը մտադիր է անձամբ ներողություն խնդրել Ելիզավետա II թագուհուց
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, թե մտադիր է անձամբ ներողություն հայտնել Ելիզավետա II թագուհուց` վերջնիս հասցեին իր կողմից արված վիրավորական արտահայտության համար: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը:
Տեղեկատվության համաձայն, կառավարության ղեկավարն արդեն կապ է հաստատել Բուքինգեմյան պալատի հետ և ներողություն հայտնել: Վարչապետը մտադիր է նույն կերպ վարվել թագուհու հետ անձամբ հանդիպելու դեպքում ևս:
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ Քեմերոնը, խոսելիս շոտլանդական հանրաքվեի արդյունքնեի և դրանց թագուհու արձագանքի մասին, մասնավորապես, ասել էր, թե «թագուհին հաճույքից մլավեց, երբ հայտնեցի նրան հանրաքվեի ադյունքները»:
Մասնավոր խոսակցության ընթացքում արված հայտարարությունները հայտնվել էին մամուլում, ինչից հետո շոտլանդացի ազգայնականների առաջնորդ Ալեքս Սալմոնդն հայտարարել էր, թե «վարչապետը պետք է ամոթից գետնի տակ անցներ, որ թույլ էր տվել փակ զրույցի մանրամասներն հրապարակվեն»:
Պարզաբանելով թագուհու հասցեին իր խոսքը, Քեմերոնն ավելի ուշ հայտարարել է, թե «շփոթված է» ու «ծայրաստիճան զղջում է» իր սխալի համար:
«Դա անձնական զրույց է եղել, սակայն ակնհայտ է, որ նման բնույթի զրույցներ ես չպետք է վարեի և այլևս նման բան ինձ թույլ չեմ տա»: