Կոտայքի մարզպետը Լոնդոնում բնակարան է գնել. «ՉԻ»
Օրվա մամուլ
09:46 26/09/2014

Կոտայքի մարզպետը Լոնդոնում բնակարան է գնել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանությունն» օրերս տեղեկացել է, որ Բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող ԾԻԳ-ում աշխատել է նախկին նախարար Արամ Հարությունյանի կինը` Հասմիկ Աբգարյանը, ում ղեկավարը եղել է Ա. Հարությունյանի շատ մոտ ընկեր Վիկտոր Մարտիրոսյանը:

Թերթը տեղեկացել է, որ նա ԾԻԳ էր ժամանում միայն այն ժամանակ, երբ նախարար-ամուսինը պետք է գործուղման մեկներ արտերկիր: Կոտայքի գործող մարզպետն իր արձակուրդը անցկացրել է Մեծ Բրիտանիայում: Վերջինս, ըստ մարզպետարանի թերթի աղբյուրների ունեցել է անհանգիստ որոնողական արձակուրդ: Նա ակտիվորեն զբաղվել է Մեծ Բրիտանիայում անշարժ գույք ձեռք բերելով, ինչը նրան հաջողվել է: Բավական մեծ գումարով նա ձեռք է բերել բնականաբար, որը վերջերս գրանցել է հարազատներից մեկի անունով:

Placeholder
Կոտայքի մարզպետը Լոնդոնում բնակարան է գնել. «ՉԻ»