«Հայաստանը 2015 թ հունվարի 2-ից կարող է դառնալ ԵՏՄ անդամ». Աննա Սիսոևա
Քաղաքական
18:17 29/09/2014

«Հայաստանը 2015 թ հունվարի 2-ից կարող է դառնալ ԵՏՄ անդամ». Աննա Սիսոևա

Հայաստանը կարող է արդեն իսկ 2015 թվականի հունավարի 2-ից դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, քանզի արդեն իսկ իրականացրել է կառույցին անդամակցության ճանապարհային քարտեզը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության և տնտեսական համագործակցության մարմինների փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան: Փոխանցում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը: 

«Պայմանգրի վավերացումը ընթանում է զուգահեռաբար, սակայն հնարավոր չէ այն անել միաժամանակ և մեկ օրում: Բայց ընդհանուր առմամբ ակնակալում ենք, որ երբ հոկտեմբերի 10-ին նախագահները կհանդիպեն Մինսկում, մենք նրանց համար հայտարարություն կպատրաստենք այն մասին, որ բոլոր երեք երկրները ավարտել են վավերացումը և պատրաստ են 2015 թվականից անդամագրման պայմանագրի կիրարկմանը»,- նշել է Սիսոևան` հավելելով, որ Ղազախստանը պայմանագիրը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսը` հոկտեմբերի 7-ին:

Անդրադառնալով ԵՏՄ անդամակցությանը` Սիսոևան նշել է, որ ներկա փուլում Ղրղզստանը մշակում է կառույցին անդամակցության իր ճանապարհային քարտեզը, ինչը Հայաստանը արդեն իսկ իրականացրել է:

«Հայաստանի անդամակցության պայմանագիրը արդեն իսկ պատրաստ է և, եթե ամեն ինչ իր հունով ընթանա, ապա ենթադրում ենք, որ այդ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում, ինչը կնշանակի, որ 2015 թ հունվարի 2-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ»,- ասել է Սիսոևան:

Placeholder
«Հայաստանը 2015 թ հունվարի 2-ից կարող է դառնալ ԵՏՄ անդամ». Աննա Սիսոևա