Ռուս փորձագետ. ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության հարցում Արցախի գործոնի քննարկման փորձերը «լիակատար հիմարություն են»
Քաղաքական
15:36 29/09/2014

Ռուս փորձագետ. ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության հարցում Արցախի գործոնի քննարկման փորձերը «լիակատար հիմարություն են»

Հետխորհրդային ամբողջ պատմությանը ընթացքը ցույց է տալիս, որ Հայաստանը հանդես է գալիս որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի, իսկ Ռուսատանը` որպես Հայաստանի դաշնակից: «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Բանախոսը շեշտեց, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների շրջանակը բավական լայն է, իսկ համագործակցության մակարդակը` բավական խորը:

«Համագործակցությունը իրականացվում է քաղաքական, ռազմական ռազմավարական, մշակութային և կրթական ոլորտներում և չնայած առկա որոշակի խնդիրներին` վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա: Հայ-ռուսական հարաբերություննում էական է նաև Ռուսաստանի կարևոր դերակատարությունը ԼՂ համամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում: Այն փաստը , որ այս տարվա օգոստոսին Սոչիում կայացած հանդիպումը հանգեցրեց լարվածության թուլացմանը, ևս մեկ անգամ ընգրծում է Ռուսատանի դերը ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից»,- նշեց Ա. Մարկարովը:

Բանախոսը ընդգծեց, նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևորագուն տնտեսական գործընկերը:

«Ռուսական ներդումների ծավալների աճը մշտական բնույթ է կրում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առևտրատնտեսական կարևորագույն գործընկերներից մեկը, իսկ մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում բավական էական է»,-ասաց Ա. Մարկարովը:

Անդրադառնալով ԵՏՄ-ի և ՄՄ-ի շրջանակներում համագործակցության խորացմանը, Ա. Մարկարովը շեշտեց, որ այս գործընթացը կարևոր է Հայաստանի համար ոչ միայ հայ-ռուսական`  այլև Ղազախստանի և Բելառուսի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Իր հերթին ԱՊՀ երկրների ինսիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները կարևոր և առաձնահատուկ այն առումով, որ կողմերն իսկապես ունեն միմյանց կարիքը:

«Այս տեսանկյունից, եթե մենք, անկախ նրանից թե ինչ է տեղի ունենում Եվրասիական տնտեսական տարածքում, շարունակենք զարգացնել երկկողմ հարաբերությունները, կհասնենք լրջագույն արդյունքների»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:

Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում բանախոսը կարևորեց աբխազական երկաթգծի վերագործարկումը:

Բանախոսը «լիակատար հիմարություն» որակեց Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության հարցում Արցախի գործոնի քննարկման փորձերը:

«Այդ դեպքում կարելի է հարցնել` իսկ Ռուսատանի և Աբխազիայի միջև կա՞ միասնական տնտեսական տարածք: Համարյա կա: Այս դեպքում Ռուսատանը նույնպե՞ս չի կարող լինել ԵՏՄ անդամ: Նման հարցադրումները ընդհանրապես ԵՏՄ-ի կազմաքանդման նպատակ են հետապնդում»:

Բանախոսը նշեց, որ թուրք-վրաց-ադրբեջանական հնարավոր ռազմական համագործակցությունը կարող է լրջագույն վտանգ ներկայացնել ինչպես Ռուսատանի, այնպես էլ Հայստանի համար, և այս առումով հստակ է, որ անվտանգության ոլորտում ևս կողմները պետք է գնան համագործակցության սերտացման ճանապարհով:

Placeholder
Ռուս փորձագետ. ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության հարցում Արցախի գործոնի քննարկման փորձերը «լիակատար հիմարություն են»