Մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Քաղաքական
10:30 29/09/2014

Մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

Մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը հայկական պատվիրակության աշխատանքի տեսանկյունից լինելու է բավականին հագեցած ու նաև դժվարին: Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ վեհաժողովում բարձրացնելու են սեպտեմբերի 21-ին Դեր Զորում պայթեցված հայկական եկեղեցու, սահմանային վերջին լարվածությունների խնդիրները, ինչպես նաև առանձնահատուկ ուշադրության են արժանացնելու սահմանին մոլորված ու օգոստոսի 8-ին Ադրբեջանում դաժանաբար սպանված Կարեն Պետրոսյանի գործը:

Նստաշրջանի մեկնարկին ընդառաջ հայկական պատվիրակության համար ուրախալի լուր ստացվեց. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը հերքել էր ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե Բաքվում՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը առաջարկել է Բաքվում կազմակերպել «Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի համայնքների միջև հանդիպում, որը դրական քայլ կլինի հակամարտության կարգավորման հարցում` չնայած Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը»։

Իրականում Անն Բրասյորը հայտարարել է. «Վեհաժողովը չպետք է միջամտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, այլ մենք կարող ենք օգնել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահության կառուցմանն ու երկխոսության զարգացմանը»:

Հարակից հրապարակում`
Բացառիկ. Անն Բրասյոր.ԵԽԽՎ-ն չպետք է միջամտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը
Դժվարին ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ. Ի՞նչ է ուզում Ադրբեջանն իր նավթադոլարների դիմաց

Placeholder
Մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը