ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է «365» խաղարկության հինգերորդ փուլը
Առողջություն
18:09 29/09/2014

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է «365» խաղարկության հինգերորդ փուլը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդներին: Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով: Այս մասին հայտնում է  ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Անակնկալ նվերները հանձնելու համար, ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է խաղարկության հինգերորդ փուլի հաղթողներին` 30 բաժանորդի: Ընթացիկ տարում իրականացված 5 խաղարկության արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել արդեն 150 բաժանորդի: Իսկ ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից մինչև օրս` հիշատակված սակագնային պլանների բաժանորդների միջև խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բաժանորդներին է տրամադրվել 250 սմարթֆոն:

Հերթական խաղարկության ընթացքը տեսագրվել է սեպտեմբերի 25-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է «365» խաղարկության հինգերորդ փուլը