«ՀՀ և Հունաստանի կառավարությունները պետք է տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնեն»
Քաղաքական
17:48 30/09/2014

«ՀՀ և Հունաստանի կառավարությունները պետք է տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնեն»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային ճաշ է ունեցել պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայաստանի վարչապետը և Հունաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների բազմադարյա պատմամշակութային կապերը և կարևորել տարբեր ոլորտներում հայ-հունական արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Հունաստանի կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
 

Placeholder
«ՀՀ և Հունաստանի կառավարությունները պետք է տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնեն»