Սամվել Ալեքսանյանը կամրապնդի մենաշնորհը. «168 Ժամ»
Օրվա մամուլ
09:23 30/09/2014

Սամվել Ալեքսանյանը կամրապնդի մենաշնորհը. «168 Ժամ»

Ինչպես օրերս նշել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրից դատելով՝ այդ գործընթացը չի վնասի Սամվել Ալեքսանյանի բիզնեսին, քանի որ 2015-2025թթ.-ի ընթացքում վերամշակման համար շաքարի հումքն ազատվում է մաքսատուրքերից: Իսկ Ալեքսանյանին պատկանող «Լուսաստղ Շուգրը» ինչպես հայտնի է, ներմուծում է վերամշակման ենթակա շաքարավազ, որն արտադրական վերջին ցիկլով անցնելուց հետո վաճառվում է: Այս մասին գրել է «168 Ժամ»-ը:

«Սակայն «չի վնասի»-ն չափազանց մեղմ է ասված: Բանն այն է, որ պատրաստի շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10 տոկոս մաքսատուրք, (դա կազմում է 60-65 դոլար՝ 1 տոննայի համար): Մինչդեռ ՄՄ մաքսային օրենսգրքով շաքարավազի 1 տոննայի համար գանձվում է միջինը 250 դոլար: Սովորական շաքարավազի ներմուծման համար արտոնություններ նախատեսված չեն: Այսինքն, պատրաստի շաքարավազ ներմուծելն ավելի կթանական, իսկ սա նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ոչ միայն չի վնասվի, այլև նրա մենաշնորհային դիրքերը կամրապնդվեն»,-գրել է թերթը:

Placeholder
Սամվել Ալեքսանյանը կամրապնդի մենաշնորհը. «168 Ժամ»