Զոհրապ Եգանյանը՝ Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ
Կրթություն, գիտություն
10:03 01/10/2014

Զոհրապ Եգանյանը՝ Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ

Զոհրապ Եգանյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ: Հիշեցնենք, որ մինչ այդ Զ. Եգանյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակն էր:

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաև հուսով և հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն և կառուցողական աշխատանքս հետայսու ևս կշարունակվի»,-գրել է Զ. Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Placeholder
Զոհրապ Եգանյանը՝ Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ