Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
05:34 02/10/2014
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը վայրկյաններ առաջ վերադարձավ Հայաստան (տեսանյութ)
Ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը վայրկյաններ առաջ Երևան ժամանեց: Զվարթնոց օդանավակայանում Ինջիղուլյանին դիմավորեցին հարազատներն ու պատկան մարմինների ներկայացուցիչները:
Հակոբ Ինջիղուլյանը նշեց, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել. «Ծեծել են, հայհոյել ու ծաղրել: Ասել են` մեր ասածներով եթե չվարվես հովիվի օրը կհայտնվես (խոսքը Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի մասին է-Panorama.am): Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ, կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ»: Ինջիղուլյանը նշեց, որ իր հոգեբանական վիճակը լավ է:
Հիշեցնենք, որ 2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով հակառակորդի պահպանության տարածքում։ 2014-ի մարտին Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել էին ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ 2014 թվականի օգոստոսի 26-ին Ինջիղուլյանը տեղափոխվել էր երրորդ երկիր:
Մանրամասները` տեսանյութում:

Placeholder