Զինյալ ահաբեկիչները Հալեպի հայկական թաղամասում նապալմով պատրաստված տակառներ են պայթեցրել
Օրվա թեմա
10:40 03/10/2014

Զինյալ ահաբեկիչները Հալեպի հայկական թաղամասում նապալմով պատրաստված տակառներ են պայթեցրել

Զինյալ ահաբեկչական  խմբավորումները նախօրեին Հալեպի Նոր գյուղ թաղամասը ռմբակոծել են նապալմով պատրաստված տակառներով, ինչի հետևանքով հրկիզվել է 7 բնակարան, գրանցվել են մեծ վնասներ: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից:

Անօթևան բնակիչներին օգնության են հասել Նոր գյուղի տղաները, որոնց ջանքերով հաջողվել է մարել հրդեհն ու ժողովրդին անվնաս տեղափոխել:

Աղբյուրը նշում է, որ նապալմը դյուրավառ հեղուկ է, և ՄԱԿ-ը 1980թ.-ից դրա գործածությունը քաղաքացիների դեմ համարում է պատերազմական ոճիր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Նոր Գյուղում զինյալ ահաբեկչական խմբավորումները գազի տակառ էին արձակել, որի հետևանքով մահացել էր մի արաբ երիտասարդ և վիրավորվել էին հայեր՝ Շ. Շահինեան և Ա.Սոլաքեան:

 

Placeholder
Զինյալ ահաբեկիչները Հալեպի հայկական թաղամասում նապալմով պատրաստված տակառներ են պայթեցրել