Դալայ-լամային վիզա չեն տվել. Նոբելյան գագաթաժողովը հետաձգվում է
Համացանց
10:27 03/10/2014

Դալայ-լամային վիզա չեն տվել. Նոբելյան գագաթաժողովը հետաձգվում է

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների Քեյփթաունում նախատեսված գագաթաժողովը ժամանակավորապես հետաձգվել է, քանի որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության իշխանությունները հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել Դալայ-լամային: Քաղաքի իշխանությունների խոսքերով, կազմակերպիչները պատրաստվում են տեղափոխել միջոցառումը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն: 

Ավելի վաղ նոբելյան դափնեկիրներից մի քանիսը հայտարարել են, որ կբոյկոտեն գագաթաժողովը, եթե Դալայ-լամային թույլ չտան մասնակցել:

Վերջին 5 տարում Տիբեթի հոգևոր առաջնորդին 3 անգամ մերժել են արտոնագիր տրամադրել՝ Չինաստանի ճնշման պատճառով: Վերջին մերժումից հետո Դալայ-լաման մեղադրել էր հարավաֆրիկյան իշխանություններին՝ հասարակ մարդուն ծաղրելու համար:

Placeholder
Դալայ-լամային վիզա չեն տվել. Նոբելյան գագաթաժողովը հետաձգվում է