Սերգեյ Լավրովը այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանելու. «Ժամանակ»
Օրվա մամուլ
10:10 03/10/2014

Սերգեյ Լավրովը այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանելու. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Թերթի աղբյուրների համաձայն՝ քանի որ ՀՀ կառավարությունը երեկ հավանություն է տվել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի նախագծին, Ս. Լավրովը վերջին հստակեցումները պետք է կատարի ու հանդիպումներ ունենա պաշտոնական Երևանի ներկայացուցիչների հետ:

Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՌԴ ԱԳՆ մամլու ծառայությունից, որի այցերի բաժնից թերթին տեղեկացրել են, որ չեն կարող հստակորեն հերքել կամ հաստատել այդ լուրը: Թերևս նշելով, որ իրենց ձեռքի տակ եղած այցերի ծրագրի համաձայն՝ հոկտեմբերի 3-ին չի նախատեսվում ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական այց Երևան:

 

Placeholder
Սերգեյ Լավրովը այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանելու. «Ժամանակ»