Մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում
Առողջություն
16:02 03/10/2014

Մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում

2014թ.-ի մարտից «Արմենակ և Աննա Թադեոսեաններ» բժշկական կենտրոնում ՎիվաՍել-ՄՏՍ-ի օժանդակությամբ իր գործունեությունն է սկսել մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը: Կենտրոնը սպասարկում է մտավոր, ֆիզիկական, հոգեբանասոցիալական, ուսումնական և վարքագծային խնդիրներով երեխաների: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնությն հետ կապերի բաժնից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել կենտրոնում երեխաների և սպասարկող անձնակազմի համար կազմակերպել երկանգամյա սնունդ և կահավորել ննջասենյակները: Այժմ կենտրոն է հաճախում 40 երեխա. 26-ը` գյուղաբնակ, իսկ 14-ը` քաղաքաբնակ: Ընդհանուր առմամբ, 2013-2014 թթ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կենտրոնին է տրամադրել ավելի քան 23 մլն. 850 հազար դրամ:

«Մենք ուրախությամբ ենք համագործակցում այս կենտրոնի հետ, որտեղ hատուկ կարիքներ ունեցող երեխաները ստանում են անհրաժեշտ հետևողական մասնագիտական բուժում: Մենք համոզված ենք, որ դրական տեղաշարժ և առաջընթաց կարելի է գրանցել, եթե այս երեխաները զգան մեր հոգատարությունը, ուշադրությունը և աջակցությունը, ինչն ամենակարևորն է երեխաների հետ աշխատելիս»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վերականգնողական ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի անդամների համագործակցության շնորհիվ և հնարավորություն են տալիս սահմանափակ կարողություններով երեխաներին ստանալու համակարգված` բժշկահոգեբանական և մանկավարժական օգնություն:

Կենտրոնում գործում են հետևյալ կաբինետները՝

Հիդրոթերապիա
Ֆիզիոթերապիա
Լոգոպեդի խորհրդատվություն
Հատուկ կարիքներով երեխաների համար մանկավարժի խորհրդատվություն
Հոգեբանի խորհրդատվություն:

Բացի անհատական բուժումից, երեխաները մասնակցում են խմբային պարապմունքների, որոնք անց են կացվում հարմարավետ, գեղեցիկ կահավորված խաղասենյակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կենտրոնում ստեղծվեց նաև բացօթյա խաղահրապարակ, որտեղ երեխաները իրենց ազատ ժամանցի ամբողջ ընթացքում գտնվում են հատուկ վերապատրաստում անցած դայակների հոգատար խնամքի ներքո:

Placeholder
Մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում