Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությանը: Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Ա. Քոչարյանի կայացրած որոշումից Panorama.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը հանրապետություն է ներկրել մեկ օրական ճտեր, սակայն դրանց վերաբերյալ ընկերության տնօրեն Վարդան Հակոբյանը օրենքով սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել:
Մաքսային կանոնների խախտման համար ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 50 հազար դրամով:
Placeholder