«Է, լավ էլի, ամոթ է». Սևանի քաղաքապետը՝ որդու 300 հազար դոլար պարտվելու մասին. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:08 04/10/2014

«Է, լավ էլի, ամոթ է». Սևանի քաղաքապետը՝ որդու 300 հազար դոլար պարտվելու մասին. «Հրապարակ»

Տևական ժամանակ է «Հրապարակ»-ը տեղեկություն է ստացել, որ Սևանի քաղաքապետի` Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300.000 դոլար է «կրվել» կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել: Քաղաքապետի վիճակն այնքան է բարդացել, որ վաճառքի է հանել սեփական տաքսի ծառայությունը:

Սևանում այս լուրից հատկապես են վրդովվել, քանի որ քաղաքապետը մշտապես պարտադրում է բոլորին, որ ներդրումներ անեն «Սևան հիմնադրամ»-ին, որի նպատակն է փոքր-ինչ թեթևացնել համայնքային խնդիրները: Իսկ քաղաքապետն ու քաղաքապետարանն անգործության են մատնվել։

Ուդոյի տղայի մասին լուրը թերթը փորձել է ճշտել, սակայն քաղաքապետը համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին։ Երեկ էլ կցկտուր մեկնաբանություններից հետո Ղուկասյանը հրաժարվել է զրուցել:

«Է, լավ էլի, ամոթ է, նման բան չկա»,- ասել է նա ու անջատել հեռախոսը»:

Placeholder
«Է, լավ էլի, ամոթ է». Սևանի քաղաքապետը՝ որդու 300 հազար դոլար պարտվելու մասին. «Հրապարակ»