Մինսկը պատրաստ չէ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները
Քաղաքական
12:25 04/10/2014

Մինսկը պատրաստ չէ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ չէ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները: Այս մասին նախագահը ասել է «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք չենք ցանկանում ուկրաինական պետության քանդումը: Այստեղ շատերն են ասում, թե ժամանակին «սխալմունք» էր Ղրիմն Ուկրաինային տալը, որ այդ տարածքը ռուսական էր այլն: Դա սխալ մոտեցում է», - ասել է Լուկաշենկոն ու հավելել. «Ես կողմ եմ Ուկրաինայի միասնականությանն ու ամբողջականությանը: Կողմ եմ, որպեսզի չլինեն սառեցված հակամարտություններ, այնպիսի գոտիներ, ինչպես օրինակ Մերձդնեստրն է, Լեռնային Ղարաբաղը, որտեղ պայթյունի վտանգը միշտ մեծ է», - ասել է Լուկաշենկոն:

Միաժամանակ, Բելառուսի ղեկավարն ընդգծել է, թե Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ եղել է «այդ պահին Ուկրաինայի սխալ գործխողությունների հետևանք»:

Placeholder
Մինսկը պատրաստ չէ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները