Եռյակի խոստումները` վանաձորցիներին
Քաղաքական
17:26 06/10/2014

Եռյակի խոստումները` վանաձորցիներին

«Առաջին անգամ է, որ Հայաստանում իշխանությունը մնացել է բացարձակապես մեկ կուսակցության շրջանակում ` ինքն իր մեջ խնդիրներ ունենալով: Եվ առաջին անգամ է, որ մի քանի քաղաքական ուժեր համախմբվել են պայքարելու կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունների դեմ»,- Վանաձորում մեկնարկած եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց, որ եզակի շանս է ստեղծված այսօր, և անկախ նրանից, թե ինչ տարակարծություններ ունեն իրենք միավորված ուժերով,  կա մեկ բան, որ իրենց միավորել է ու ամուր է դարձրել` դա իշխանափոխությունն է:

«Առաջ դեպի հոկտեմբերի 10-ը ու դեպի հաղթանակ»,- հայտարարեց Ա.Մարտիրոսյանը:

Ի դեպ, «Ժառանգության» փոխնախագահը նաև խոստումների լեզվով դիմեց հանրահավաքի մասնակիցներին` խոստանալով, որ եթե ժողովրդի աջակցությունը լինի, ապա իրենք կազատեն հանրությանը «կոռուպցիայի մեջ թաթախված իշխանություններից», ժողովուրդը վերջապես կունենա ազատ ընտրելու հնարավորություն, նրանք ազատություն կտան Շանթ Հարությունյանին ու իր որդուն, և այլն:

 


 

Placeholder
Եռյակի խոստումները` վանաձորցիներին