Փոփոխական եղանակը կշարունակվի
Հասարակություն
11:00 06/10/2014

Փոփոխական եղանակը կշարունակվի

Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 6-10-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 6-ին ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-7, իսկ 7-8-ին հատկապես ցերեկը ամենուրեք կնվազի 6-8 աստիճանով: Այս մասին հայտնում է  ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:

Երևանում` հոկտեմբերի 6-10-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

Placeholder
Փոփոխական եղանակը կշարունակվի