Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում խոչընդոտ չի հանդիսանա. Գարեգին Մելքոնյան
«Հայաստանը ԵՄ-ի հետ ներկայում քննարկում է համագործակցության հետագա օրակարգի հստակեցման հետ կապված հարցեր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում խոչընդոտ չի հանդիսանա:
«Ես Եվրամիության հետ մեր համագործակցությունը շարունակելու հետ կապված խնդիրներ չեմ տեսնում»,- նշեց Գ.Մելքոնյանը:
Բանախոսն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է ԵՄ-ի հետ տարբեր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, նա առանձացրեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ իրականացվող ծրագիրը, որի նպատակը ագրոբիզնեսի և շինարարության ոլորտներում արտահանման խթանումն է: