Քաղաքագետ. ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ի համար մեծ նշանակություն կունենա
Քաղաքական
11:52 07/10/2014

Քաղաքագետ. ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ի համար մեծ նշանակություն կունենա

Եթե ֆորսմաժորներ չլինեն ու առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում Աստանան ու Բելառուսը ստորագրեն ԵՏՄ վավերացման մասին օրենքը, Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա, Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը Հայաստանի համար արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականության, տարածաշրջանային համատեքստով մեծ նշանակություն կունենա:

Քաղաքագետի խոսքով, ՀՀ-ում շատերը քննադատում են ՀՀ իշխանության կայացրած որոշումը՝ անդամակցել ԵՏՄ-ին, ինչը  կապված է ԼՂՀ-ի հետագա տնտեսական, քաղաքական իրավիճակի հետ:

«Հասկանալի է այս քննադատությունը: Բայց նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի ղեկավարության կայացրած նման որոշումը մեծամասամբ կապված էր հենց ղարաբաղյան հիմնախնդրով»,- ասաց Ս. Մինասյանը:

Ինչ վերաբերում է անդամակցությունից հետո ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջև մաքսակետ ստեղծելու հնարավորությանը, քաղաքագետն ասաց, որ եթե լինի, ապա կլինի ֆորմալ: Ըստ նրա, Հայաստանն անդամակցում է այդ միությանը՝ հույս ունենալով տնտեսական, ռազմական ավելի մեծ հնարավորություն ստեղծել ՀՀ-ի, ԼՂՀ-ի համար: Այսինքն, եթե անդմակցությունից հետո այս առումներով խնդիրներ ստեղծվեն, ապա, ըստ Ս. Մինասյանի, հասկանալի է, որ անդամակցությունն իմաստազրկվում է:

Placeholder
Քաղաքագետ. ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ի համար մեծ նշանակություն կունենա