Վիեննայի Շիրազի դպրոցի աշակերտների նվերը Երևանի Շիրազի անվան դպրոցին
Կրթություն, գիտություն
12:22 07/10/2014

Վիեննայի Շիրազի դպրոցի աշակերտների նվերը Երևանի Շիրազի անվան դպրոցին

Վիեննայում Հովհաննես Շիրազի անվան հայկական շաբաթօրյա դպրոցի սաներն ու ուսուցիչները հանդես են եկել բարեգործական նախաձեռնությամբ և իրենց հավաքագրած գումարով համակարգիչ են նվիրել Երևանի համանուն դպրոցին: Անցյալ տարի այսօրինակ ակցիայի շնորհիվ Վիեննայի Շիրազի անվան դպրոցը ևս մեկ համակարգիչ էր նվիրել Երևանի այս կրթօջախին: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Դպրոցի սաները շնորհակալական նամակով իրենց երախտագիտությունն են հայտնել ավստրիահայ պատանիներին:

«Մեր աշակերտներն ու Վիեննայում բնակվող իրենց հասակակիցները պարբերաբար նամակագրական կապի մեջ են միմյանց հետ և արդեն ընկերացել են: Մենք էլ անում ենք ամեն ինչ, որպեսզի այս գեղեցիկ բարեկամությունը հաստատուն լինի»,-հեռախոսազրույցում ներկայացրել է Երևանի Շիրազի անվան դպրոցի տնօրեն Սուսաննա Մալոյանը:

«Անցյալ տարի եղա այս դպրոցում: Հիացած եմ այստեղ տիրող կարգ ու կանոնով, դպրոցի ու աշակերտների հանդեպ ուսուցիչների և տնօրինության հոգատար վերաբերմունքով: Ուրախ եմ, որ երկու համանուն կրթօջախների միջև սերտ կապ է ստեղծվել»,- ասել է Հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի ատենապետ Ռազմիկ Հարթունյան-Թամրազյանցը:

Placeholder
Վիեննայի Շիրազի դպրոցի աշակերտների նվերը Երևանի Շիրազի անվան դպրոցին