ՄԻԵԴ դատավորի պաշտոնում իշխանությունների ֆավորիտը Արմեն Հարությունյանն է. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:21 08/10/2014

ՄԻԵԴ դատավորի պաշտոնում իշխանությունների ֆավորիտը Արմեն Հարությունյանն է. «Հրապարակ»

Արդեն երկու օր է` ընթանում է Հայաստանից ներկայացվող Եվրադատարանի դատավորի թեկնածուների ընտրության 2-րդ փուլը: Հայտ ներկայացրած 13 հոգուց պետք է հարցազրույցի միջոցով ընտրվեն 3-ը: Ըստ «Հրապարակ»-ի, խոսակցություններ կան, որ իշխանությունների ֆավորիտը նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանն է:

Թերթը զրուցել է իրավաբան Արա Ղազարյանի հետ, ով արդեն մասնակցել է հարցազրույցին: Դիտարկմանը, թե արդեն շրջանառվում է այն տեսակետը, որ իշխանություններն Արմեն Հարությունյանին են աջակցում, պատասխանել է. «Դրանք ենթադրություններ են, իմ մասին էլ են նման բաներ ասել, այնպես որ այն ենթադրություններին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել»:
 

Placeholder
ՄԻԵԴ դատավորի պաշտոնում իշխանությունների ֆավորիտը Արմեն Հարությունյանն է. «Հրապարակ»