Դաշնակցական Դավիթ Լոքյանը՝ փոխվարչապետ նշանակվելու մասին. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:22 09/10/2014

Դաշնակցական Դավիթ Լոքյանը՝ փոխվարչապետ նշանակվելու մասին. «ՀԺ»

Նախկին գյուղնախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում արձագանքելով իր՝ փոխվարչապետ դառնալու հնարավորությանը, ասել է. «Այդպիսի բան հնարավոր չէ, ՀՅԴ-ն կառավարության մաս չի կազմելու, ես չեմ լինելու փոխվարչապետ»:

Իսկ միգուցե սառեցնելո՞ւ եք Ձեր անդամությունը Դաշնակցությանը հարցին Լոքյանն արձագանքել է. «Սխալվում եք, հնարավոր չէ, որ ես սառեցնեմ իմ կուսակցականությունը պաշտոն ունենալու համար»:

Այլ հարցերի նախկին նախարարը չի պատասխանել:

Placeholder
Դաշնակցական Դավիթ Լոքյանը՝ փոխվարչապետ նշանակվելու մասին. «ՀԺ»