ԼՂՀ իշխանությունները թույլ չեն տա հակահայկական զեկույցը պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան այցելի Արցախ. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:37 09/10/2014

ԼՂՀ իշխանությունները թույլ չեն տա հակահայկական զեկույցը պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան այցելի Արցախ. «ՀԺ»

Եթե «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը» վերնագրով զեկույցը պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան փորձի այցելել ԼՂՀ, Ղարաբաղի իշխանությունները թույլ չեն տա նրա մուտքը իրենց երկրի տարածք: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Վերջինս թերթին ասել է, որ եթե ԵԽԽՎ-ն փոխի զեկույցի վերնագիրը, դա որոշակիորեն կմեղմի իրավիճակը և Ղարաբաղի իշխանությունների վերաբերմունքը:

Placeholder
ԼՂՀ իշխանությունները թույլ չեն տա հակահայկական զեկույցը պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան այցելի Արցախ. «ՀԺ»