Ռոնալդոն 1000 հյուրի է հրավիրել իր 4-րդ հարսանիքին
Սպորտ
14:51 09/10/2014

Ռոնալդոն 1000 հյուրի է հրավիրել իր 4-րդ հարսանիքին

Աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն չորրորդ անգամ է ամուսնանում: Այս մասին հայտնում է «Globo Esporte»-ն: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվողի ընտրյալը Պաուլա Մորաեսն է:

Հարսանիքը պլանավորված է 2015 թ. ապրիլի 15-ին և կկայանա Բուզիոսում, որը Ռիո դե Ժանեյրոյից 170 կմ հեռավորության վրա է գտնվում:

Հարսանյաց հանդեսը կտևի 3 օր, իսկ հյուրերի թիվը, որոնց շարքում կլինեն նաև 38-ամյա նախկին ֆուտբոլիստի թիմակիցները, կհասնի 1000-ի:

Placeholder
Ռոնալդոն 1000 հյուրի է հրավիրել իր 4-րդ հարսանիքին