Ծառուկյանը «Փարավոն»-ում հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաներին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:33 10/10/2014

Ծառուկյանը «Փարավոն»-ում հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված շուրջ 20 դեսպանների հետ:

Թերթի տեղեկությունների համաձայն` Ծառուկյանի հետ հանդիպման են գնացել ՀՀ-ում ՌԴ դեսպանը, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ԵԱՀԿ-ի, Բրազիլիայի, Լեհաստանի, Եվրամիության, Ռումինիայի եւ այլ դեսպաններ: Ծառուկյանի հետ են եղել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը:

Թե ինչ են քննարկել կողմերը, թերթին չի հաջողվել ճշտել: Կողմերը բավարարվել են միայն հետևյալ ձևակերպմամբ. աշխատանքային ընթրիքի ժամանակ ընդհանուր հարցեր են քննարկվել:
 

Placeholder
Ծառուկյանը «Փարավոն»-ում հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաներին. «Ժողովուրդ»