Հայաստանից մսամթերք է արտահանվելու Ռուսաստան. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:44 11/10/2014

Հայաստանից մսամթերք է արտահանվելու Ռուսաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացել է, որ Հայաստանից դեպի Ռուսաստանի դաշնություն մսամթերք արտահանելու գործընթացն ուժի մեջ է: Իսկ վերջնական պատասխանը Ծառայությունից խոստացել են առաջիկայում տալ:

Ի դեպ ՍԱՊԾ մամլու խոսնակ Արմինե Սուքիասյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ մամուլում տեղ գտած այն լուրերը, թե միս-մսամթերքի արտահանման կապակցությամբ ՌԴ-ից Հայաստան տեսչական խումբ է այցելել, իրականությանը չի համպատասխանում: Այդ այցելությունը խեցգետնի, ձկան և ձկնամթերքի արտահանման նպատակով է եղել:

Թերթը հիշեցնում է, որ 2007 թվականից մինչև օրս Ռուսաստանի Դաշնություն հայկական մսամթերք չի արտահանվել:

Placeholder
Հայաստանից մսամթերք է արտահանվելու Ռուսաստան. «Ժողովուրդ»