Սերժ Սարգսյանը մասնակցել է «UWC Dilijan College»-ի բացմանը
Կրթություն, գիտություն
13:14 11/10/2014

Սերժ Սարգսյանը մասնակցել է «UWC Dilijan College»-ի բացմանը

Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվեց «UWC Dilijan College»-ը: Բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարիեգին Բ-ն, դպրոցի հիմնադիրներն ու գործընկերները:

Դպրոցի բացման արարողությանը իր օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարիեգին Բ-ն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանի և Տոմիսլավ Նիկոլիչ և Հայոց Վեհափառի ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, ծանոթացան կատարված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:

Բացման պահի դրությամբ զուտ շինարարական ծախսը կազմել է 115 մլն դոլար:  Երկրորդ փուլի շինարարության արժեքը 75 մլն դոլար է:

Ներկայումս «UWC Dilijan College»-ում ուսանում է 16-17 տարեկան 96 աշակերտ: Իսկ 2023 թ աշակերտների ընդհանուր թիվը պետք է հասնի 650-ի: Դպրոցում ուսուցումն իրականացնում է անգլերեն լեզվով:

Կրթահամալիրի տարածքը կազմում է 37000 քմ, իսկ շինարարության մեկնարկը տրվել է 2012 թ գարնանը:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում, շնորհավորելով բոլորին նշեց, որ այսօր Հայաստանի համար շատ կարևոր օր է:

Ռուբեն Վարդանյանի խոսքերով` կրթությունն ազգի զարգացման հիմքն է և տնտեսական փոփոխությունները հնարավոր է իրականացնել եթե ազգը կրթված է:

Placeholder
Սերժ Սարգսյանը մասնակցել է «UWC Dilijan College»-ի բացմանը