Եվրոպական ներդրողների հետաքրքրությունը «Նաիրիտ» գործարանի հանդեպ հետզհետե մարում է. «168 Ժամ»
Օրվա մամուլ
09:31 11/10/2014

Եվրոպական ներդրողների հետաքրքրությունը «Նաիրիտ» գործարանի հանդեպ հետզհետե մարում է. «168 Ժամ»

Եվրոպական ներդրողների հետաքրքրությունը «Նաիրիտ» գործարանի հանդեպ հետզհետե մարում է: Այս մասին «168 Ժամ»-ի թղթակցին ասել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Եվրոպական մի քանի ընկերությունների կողմից ստեղծված «Նաիրիտ ինվեստ» կոնսորցիումի անդամներից սլովակների ոգևորությունը, ըստ Ա. Գրիգորյանի, արդեն կիսով չափ նվազել է:

Դիտարկմանը, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասել, թե սլովակները կոնկրետ ներդրումային ծրագրեր չեն ներկայացրել, Ա. Գրիգորյանը պատասխանել է. «Ստում է նախարարը, ուղղակի ստում է, որովհետև որպեսզի նախարարը կարողանար ճիշտն ասել, մեր այցերից գոնե մեկի ժամանակ պետք է հանդիպեր մեզ»:

Placeholder
Եվրոպական ներդրողների հետաքրքրությունը «Նաիրիտ» գործարանի հանդեպ հետզհետե մարում է. «168 Ժամ»