Մոհամեդ Ալիի վիճակը ծանր է
Համացանց
09:26 13/10/2014

Մոհամեդ Ալիի վիճակը ծանր է

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին, ով տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, չի կարողացել ներկա լինել իր կյանքի մասին պատմող ֆիլմի պրեմիերային: Նրա եղբոր՝ Ռահմանի խոսքով, Ալին ծանր վիճակում է և գրեթե չի կարողանում խոսել: Այս մասին գրում է Ռիա Նովոստին: 

2014-ի հունվարին Ալիի որդին հայտարարել էր, որ հոր վիճակն այնքան ծանր է, որ չի կարող ապրել մինչև տարեվերջ: Ծանր քաշում բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոնի մասին վավերագրական ֆիլմը վարձույթ է դուրս գալու նոյեմբերի 28-ին: Մոհամեդ Ալին 72 տարեկան է: Նա 1960 թվականի օլիմպիական չեմպիոն է, եռակի աշխարհի չեմպիոն, 70-ականների լավագույն բռնցքամարտիկը:

Placeholder
Մոհամեդ Ալիի վիճակը ծանր է