Այսօր ցերեկը Երևանում կլինի +25 աստիճան տաքություն
Օրվա թեմա
09:50 13/10/2014

Այսօր ցերեկը Երևանում կլինի +25 աստիճան տաքություն

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 17-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, առավելապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև:

Քամին` հարավ–արևմտյան 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-16-ին էապես չի փոխվի, հոկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 17-ին սպասվում է ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում:

Այսօր, ինչպես նաև հետագա երեք օրերին ցերեկը կգրանցվի +25 աստիճան: Հոկտեմբերի 17-ին ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով +22-ի:

Placeholder
Այսօր ցերեկը Երևանում կլինի +25 աստիճան տաքություն