Անտառահատումների ծավալն ավելացել է
Վերլուծություններ
10:45 14/10/2014

Անտառահատումների ծավալն ավելացել է

Հայաստանում 2013թ. ՀՀ անտառային հողերը կազմել են 334.3 հազ. հա, որի 86.6%-ը ծածկված է անտառներով: Իրականացված անտառ-տնտեսական աշխատանքների ծավալը կազմել է 1 492.9 մլն. դրամ, որի 97.6%-ը` տնտեսական եղանակով: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:

Համալիր հատումներից մաքրման ենթակա հատատեղերի մակերեսը կազմել է 629.8 հա, չմաքրված հատատեղերի մակերեսը` 76.7 հա:

2013թ. որսվել է 11 կճղավոր (բոլորն էլ վարազ), 741 մուշտակամորթ (490 նա-պաստակ, 1 գորշուկ և 250 կարմիր աղվես), 111 463 փետրավոր թռչուն (2 900 կտցար, 10 000 աղավնի, 2 900 քարակաքավ, 10 863 ջրլող թռչուն, 2 900 կեռնեխ և 81 900 լոր):
Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության ծախսերը կազմել են 60.0 մլն. դրամ: Բնական ջրատարներ և ջրամբարներ է արձակվել 367.0 հազ. հատ իշխանի մանրաձուկ:

ԱՎԾ հրապարակած տվյալներով, նախորդ տարի ավելացել է անտառահատումների ծավալը՝ կազմելով 2 539.5 հա:

Անտառհատումների ծավալներն ըստ տեսակների, 2008-2013թթ. հեկտար

 
2008
2009
2010
2011
2012
2013
Լուսավորման և մաքրման
Clarification and cleaning
99.8
-
-
-
-
-
Նոսրացման
Thinning out
80.0
64.5
95.7
79.7
79.2
86.7
Անցումային
Transition
8.2
511.8
400.9
531.6
573.8
692.7
Սանիտարական
Sanitary
1 452.0
1 049.0
957.5
808.3
718.4
1 597.7
Այլ
Other
21 178.2
678.1
73.0
183.8
46.1
162.4
Հատումների ծավալը, ընդամենը
Vollume of felling, total
22 818.2
2 303.4
1 527.1
1 603.4
1 417.5
2 539.5
 
 
Placeholder
Անտառահատումների ծավալն ավելացել է