Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն այսօր մեկնում է Իրան
Քաղաքական
11:16 15/10/2014

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն այսօր մեկնում է Իրան

«Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն այսօր տասնօրյա այցով մեկնում է Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:

Արամ 1-ին Կաթողիկոսը Թեհրանում հանդիպումներ կունենա իրանահայության և միությունների ներկայացուցիչների հետ, կայցելելի եկեղեցիներ և Սպահան քաղաքում կմասնակցի Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350-րդ ամյակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես նախօրեին տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 21-ին ևս կմասնակցի Սպահանի հայկական Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցու հիմնադրման 350-րդ տարեդարձի միջոցառումներին:

Նկատենք, որ Իրանում գոյություն ունի երկու հարյուրից ավելի հայկական եկեղեցի, որոնցից Ղարաքիլիսայի վանքը Ւրանի կառավարության ջանքերով ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանության ցանկում: Առաջիկայում նախատեսվում է Սպահանի հայկական ս. Ամենափրկիչ եկեղեցին (Վանք) ևս գրանցել այդ ցուցակում:

Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը:

Placeholder
Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն այսօր մեկնում է Իրան