Դաչիչ. «Եթե Տիրանայում բարձրացվեր «Մեծ Սերբիայի» դրոշը, հարցն արդեն ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում կլիներ»
Քաղաքական
13:34 15/10/2014

Դաչիչ. «Եթե Տիրանայում բարձրացվեր «Մեծ Սերբիայի» դրոշը, հարցն արդեն ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում կլիներ»

 Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հանդես է եկել հայտարարությամբ այն միջադեպի վերաբերյալ, որը գրանցվել է Սերբիայի ու Ալբանիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպման ժամանակ:

«Նման բան երբեք չի եղել ոչ մի ֆուտբոլային մրցակցությունում և, ակնհայտ է, նախօրոք պլանավորված էր: Ինձ համար գլխավորն այն է, թե ինչպես կարձագանքեն Եվրամիությունն ու ՈՒԵՖԱ-ն, որովհետև եթե Սերբիայից որևէ մեկը «Մեծ Սերբիայի» դրոշը բարձրացներ Տիրանայում, ապա հարցն արդեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում կլիներ: Այս ամենը կատարվածը դնում է քաղաքական հարթության վրա. դա քաղաքական սադրանք էր»,- հայտարարել է Դաչիչը:

Նրա խոսքերով՝ Եվրամիության դիվանագետներն անցած ողջ օրվա ընթացքում ճնշում են գործադրել, որպեսզի ալբանացի երկրպագուներին, ովքեր հրահրել են սադրանքը, թողնեն մարզադաշտ:

Placeholder
Դաչիչ. «Եթե Տիրանայում բարձրացվեր «Մեծ Սերբիայի» դրոշը, հարցն արդեն ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում կլիներ»