Այսօր մամուլի աշխատողների օրն է. շնորհավորել է ԿԳ նախարարը
Օրվա թեմա
10:07 16/10/2014

Այսօր մամուլի աշխատողների օրն է. շնորհավորել է ԿԳ նախարարը

Հայաստանում այսօր նշվում է մամուլի աշխատողների օրը: Օրվա առիթով նրանց շնորհավորել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ կոչ անելով պայքարել մինչև վերջ, որպեսզի մարդիկ արտահայտվելու հնարավորություն ունենան:

«Լրատվամիջոցների սիրելի ներկայացուցիչներ,

ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը հայտարարվեց Մամուլի աշխատողների օր, ինչի կապակցությամբ թույլ տվեք շնորհավորել հայկական մամուլի աշխատակիցներին և մաղթել ամենայն բարիք: Անգամ եթե համաձայն չեք հնչող տեսակետների հետ, պայքարեք մինչև վերջ, որպեսզի մարդիկ արտահայտվելու հնարավորություն ունենան:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ 1794թ. հոկտեմբերի 16-ին Հարություն Շմավոնյանի կողմից Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»»,-ասված է Աշոտյանի շնորհավորական խոսքում:

Placeholder
Այսօր մամուլի աշխատողների օրն է. շնորհավորել է ԿԳ նախարարը