«Հայ որբերի գորգ»-ը նոյեմբերի 18-23-ը ցուցադրվելու է Սպիտակ տանը
Օրվա թեմա
12:16 16/10/2014

«Հայ որբերի գորգ»-ը նոյեմբերի 18-23-ը ցուցադրվելու է Սպիտակ տանը

Ղազիրի գորգը, որը հայտնի է նաև «Հայ որբերի գորգ» անունով կցուցադրվի Սպիտակ Տան այցելուների սրահում «Շնորհակալություն Միացյալ Նահանգներ. Երեք նվերներ նախագահներին ի երախտիք արտասահմանում ամերիկյան առատաձեռնության» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում նոյեմբերի 18-23-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից: Այս տեղեկությունը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական էջում:

1925 թ-ին «Հայ որբերի գորգը» նվիրվել է նախագահ Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար:

Գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920 թ., և պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ տանը 1925 թ.: Գորգը հարուստ դետալներով մի աշխատանք է, որը կարող էր զարդարել նույնիսկ ամենամեծ և հանդիսավոր սենյակները: Հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են Դրախտը: Որբերի գորգը գործել են հայ աղջիկներ, որոնք 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ  փրկվել և տեղահանվել են  ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Մերձավոր արևելքի օգնության կազմակերպության կողմից: Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմ Լիբանանում) ՝որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերած օգնության:

Placeholder
«Հայ որբերի գորգ»-ը նոյեմբերի 18-23-ը ցուցադրվելու է Սպիտակ տանը